Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

ԱՄՆ-ն ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղի մասին համաձայնագիրը

ԱՄՆ-ն ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղի մասին համաձայնագիրը
11.11.2020 | 14:48

ԱՄՆ-ն ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղի մասին համաձայնագիրը, սպասում է իրականացման մանրամասներին եւ ուրախ կլինի վերջ տալ բռնությանը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

«Մենք ի գիտություն ենք ընդունել Ռուսաստանի միջնորդությամբ ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը եւ շահագրգռված կլինենք ավելին իմանալ այս նոր համաձայնագրի իրականացման մանրամասների եւ ծրագրերի մասին, երբ այն կայանա»,- ասել է Պետդեպի ներկայացուցիչը։


«Մենք ուրախ կլինենք տեսնել բռնության վերջը, բայց առայժմ չենք կարող մեկնաբանել հրադադարի կամ հետագա քայլերի կոնկրետ մանրամասները: Այն, թե ինչպես են հակամարտության կողմերը ընկալում նոր պայմանավորվածությունները, պետք է հարցնել նրանց»,- հավելել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

Դիտվել է՝ 1577

Մեկնաբանություններ